Հարց - Ի՞նչ է սպասվում դատավորին անարդար դատավճռի կամ վճիռ կայացնելու դեպքում:
Եղե՛ք տեղեկացված
Պատասխան - Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ ՀՀ քրեական օրենսգրքի 352-րդ հոդվածի համաձայն՝ դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նույն արարքը, որը դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանքներ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հեղինակ:
«Փաստինֆո»