Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը կազմել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչյուի դեմ մեղադրականը՝ նրա համար 9.5-ից մինչև 23 տարվա ազատազրկում պահանջելով: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Պատգամավորը մեղադրվում է «զինված ահաբեկչական խմբի անդամ լինելու», «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու», «Ժողովրդին ատելության և թշնամության դրդելու կամ ծաղրելու» մեջ: