Թուրքիայում հայտնի լրագրող, Հայոց ցեղասպանությունն իրականացրած Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալին «հանցախմբի քարոզչություն» իրականացնելու հիմնավորմամբ սպառնում է մինչև 13 տարվա ազատազրկում:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Diken լրատվամիջոցը:
Դատական գործը հարուցվել է 2013 թվականի մայիսի 15-ին Ջեմալի հրապարակած հոդվածի հիման վրա:
Լրագրողը հերքել է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները' ասելով, որ հոդվածում պաշտպանել է թուրք-քրդական հաշտեցման գործընթացը: «2013 թվականի իմ գրածն այսօր ազատազրկելու հարց դարձնելը նշանակում է քրեորեն պատժել լրագրությունը: Ես պաշտպանում եմ ոչ թե պատերազմը, ահաբեկչությունը և բռնությունը, այլ խաղաղությունը»,- հայտարարել է Հասան Ջեմալը' պահանջելով անմեղ ճանաչել իրեն: