Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանն այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հարց ուղղելու փոխարեն՝ խորհուրդ տվեց ամեն տարի ավելացնել սփյուռքում ապրող հայերին Հայաստան բերելու ծրագրերը, քանի որ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ լսել:
Պատգամավորի այս կոչին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ Սփյուռքի նախարարությունն ամեն տարի ավելացնում է նման ծրագրերին տրվող գումարների չափը՝ 40 միլիոնից հասցնելով 100 միլիոնի:
Նախարարությունը սկսել է նաև նոր ծրագրերի իրականացում, որոնցից է, օրինակ՝ «Եկեք Հայաստան. դուք կհանգստանաք, մենք՝ կհարստանանք» ծրագիրը:
Խոսելով սփյուռքահայությանը Հայաստանին կապող ծրագրերի մասին՝ նախարարը նաև նշել է, որ իրականացնում են նաև հեռահար դասընթացներ, որոնց միջոցով Հայաստանից հեռանալուց հետո էլ կապը Հայաստանի հետ շարունակվում է: