Հալեպում այս պահին իրավիճակն ավելի թեժ է, ինչի արդյունքում Հայաստան եկող սիրիահայերի թիվը սկսել է ավելանալ: Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բկուջեի կատարողական հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 

 

 

«Մենք պատրաստ ենք բոլորին ընդունել, ինտեգրել նրանց, հնարավորության սահմաններում լուծում տալ նրանց խնդիրներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

 

 

Նախարարն ընդգծեց նաև, որ Հայաստանում ապաստանած սիրիահայերի շրջանում մի պահ արտահոսք էր սկսվել դեպի Կանադա, սակայն հետագայում նրանց հասկացել են, որ Կանադայի պայմաններն այնքան էլ հարմար չեն այնտեղ հաստատվելու համար: