«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր՝ հունիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե ինքը շատ մեղքեր ունի։ «Ես շատ մեղքեր ունեմ, շատ եմ ուտում, շատ եմ խմում, ժպտում ու սիրում, այսօր Արմենուհու ու իմ ամուսնության 32-րդ տարեդարձն է, մարդիկ ինձ մոտենում ու ասում են, թե «ինչ զոհողություն արեցիր, Հայաստան եկար 27 տարի առաջ, երբ կարող էիր փաստաբան լինել, խաղաղ օվկիանոսի վրա մեծ վիլլա ունենալ: Հիմնական զոհողությունն իր վրա կրել է Արմենուհին: Նա ծնվել է Վարդաշենում ու 10 տարեկան հասակում գնացել Ամերիկա՝ նորմալ կյանք ունենալու համար, սակայն սխալ հաշվարկ կատարեց, նա մտածում էր, որ ամերիկահայ փաստաբանի հետ է ամուսնանում, բայց վերադարձավ Հայաստան», - ասաց նա։
Անդրադառնալով «Ժառանգության» կուսակցությանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ յուրաքանչյուր մարդ ամեն տարի պետք է «էտվի», այժմ «Ժառանգություն»-ը ապրում է հերթական էտման իր շրջանը: 27 տարի ես դիակ եմ ու մի օր ես կդառնամ դիակ, ինչպես բոլորը: Ես ոչ ներողության ակնկալիք ունեմ, ոչ մի բանի ակնկալիք չունեմ, ապրած կենա այն մարդը, որն ինքն այնքան անթերի է համարում, որ դիակ չլինի»,- նշեց կուսակցության ղեկավարը։
«Եթե պիտի կանգնենք ապագայի համար, այսպես չենք կանգնելու: Պիտի կանգնենք ամեն մեկն իր մեղքն, իր հետագիծը, իր տալիքը տալով, բայց թող ոչ մեկը մյուսի դատավորը չլինի, թե ես էլի կգնա՞մ Ծիծեռնակաբերդ», - դիմելով ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին` ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Դու էլ կաղոթես, Արամ, ես չեմ ասի, թե հոկտեմբերի 27-ից հետո Արամն ինչ արեց, չեմ ասի, որ ապրիլի 9-ին, երբ մեծ հույս կար, որն ինչ-որ բան պիտի փոխենք, իմ շուրջը նայեցի ու չկար Արամ Սարգսյանը, կար Արմենուհին, Կարինը, Արմեն Մարտիրոսյանը», - նշեց նա։