«Հաղթանակը ջախջախիչ չէր. առարկայական էր, համոզիչ»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Երևանի մեծ մասը չքվեարկեց որևէ մեկի օգտին: Հարց է առաջանում՝ համապետական ընտրություններում այդ ձևաչափը կմնա՞»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ անհարժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրությունները և առաջիկա ընտրություններում կլինի մասնակցությունը, սակայն գուցե դա լինի վերջին ընտրությունը:
««Ժառանգություն»-ը միշտ փորձել է միևնույն բովանդակությամբ հանդես գալ. դժվար թե դուք տեսնեք հակասություն մեր մտքերի մեջ: Մյուսները գուցե կողմնորշվում են ըստ իրավիճակի»,-նշեց Հովհաննիսյանը:
Հարցին՝ արդյո՞ք վերջին ընտրություններում անհաջողության պատճառը մասնատված թիմն էր՝ Հովհաննիսյանը պատասխանեց.
«Ցավոք, իհարկե, մեր բարեկամ գործիչները՝ նրանք, ովքեր նվիրվել են, կոփվել են «Ժառանգության» դարբնոցում՝ որոշել են ամեն մեկը տարբեր եղանակնեով, տարբեր ժամանակահատվածում շարունակել իրենց գործունեությունը: Ես համարում եմ, որ դա ճշգրիտ քայլեր չէին բայց լրիվ իրենց իրավունքի մեջ էին: Հինգ տարի անց՝ այս ընտրությունները փաստեցին, որ դա ամենաճիտ լուծումը չէր ոչ մեկի համար, բայց բոլոր դեպքերում՝ բնական էր; Իրենց շնորհքով ես հրավիրեցի «Ժառանգություն», բայց «Ժառանգություն»-ն իրենց աստղ դարձրեց: Այստեղ, իմ կարծիքով՝ ավելի կաևոր է համաստեղությունը, քան աստղը»:
Անդրադառնալով իրենց կուսակցությունում հնրավոր սերնդափոխությանը, Հովհաննիսյանը նշեց.
«Երևանի քաղաքային ընտրությունը անհրաժեշտ էին՝ անկախ քվեից, որ ժողովուրդը տեսավ՝ ինչ կարելի էր ակնկալել «Ժառանգություն»-ից, և այս փորձը բերեց նոր անդամներ՝ երիտասարդներ, և կարելի է ասել, որ կարող է լինել նոր «Ժառանգություն»՝ նոր դեմքերով, նոր ղեկավարությունով»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: