«Շենքերի սեյսմիկ անվտանգության ու վերելակների խնդիրը մեծ վտանգ է մեր ժողովրդի գլխին կախված և ցանկացած ցնցման դեպքում ունենալու ենք անդառնալի կորուստներ: Ծանր վիճակում են նաև վերելակները»,-այս մասին այսօր Ազգային ժողովում ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանին դիմելով, ասաց ՀՀ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը:
Պատգամավորի հարցին ի պատասախան՝ նախարարը նշեց, որ Կառավարությունն այդ խնդիրները մի քանի գերատեսչությունների պատասխանատվության դաշտին է վերաբաշխել, բայց կա նաև անհրաժեշտություն օրենսդրական բարեփոխումների իրականացման, որոնք էլ կբերեն խնդրի լուծման:
Խոսելով վերելակների անսարքությունների մասին՝ նախարարը նշեց, որ իր կողմից մեծ քաջություն կինի ասելը, բայց պետք է ասի՝ այդ հարցը պետք է լուծեն համատիրությունները:
Պատգամավոր Ալիկ Սարգսյանը սակայն նկատեց, որ համատիրությունների վիճակը շատ վատ է և նրանք չունենն լուրջ ռեսուրսներ՝ այդ խնդրի վերացման համար, իսկ բոլորովին վերջերս էլ ԱԻՆ աշխատակիցը հայտարարեց, որ Հայաստանում շենքերն ունեն 6 բալանոց երկրաժարշին դիմակայելու հնարավորություն. «Մենք մեկ անգամ դառը փորձ ենք ունեցել, ես սա հնչեցնում եմ որպես շեփոր, որպես նախարար՝ եղեք աջակցող, դա դարձրեք անհետաձգելի քննարկվող հարց ԱԺ-ում»:
Պատգամավորի անհանգստությանն ի պատասխան՝ նախարարը նշեց. «Մենք էլ կշեփորենք և պատրաստ ենք ակտիվ աշխատել և խնդիրների անհետաձգելիությունը բարձրացնել Ազգային ժողվում»: