Երեւանի Բաղրամյան 75 հասցեում գտնվող «Դենթ» ստոմատոլոգիական կենտրոնում այսօր ծեծի են ենթարկել նույն ատամնաբուժարանում աշխատող 32-ամյա բժիշկ Խաչատուր Սարգսյանին։ Այս մասին հայտնել է տուժողի փաստաբան Տիգրան Սարգսյանը։
«Զանգահարել ենք ոստիկանություն և այժմ գտնվում ենք ոստիկանության Արաբկիրի բաժնում: Խաչատուր Սարգսյանը ծեծի է ենթարկվել իր գործընկերոջ, նույն պոլիկլինիկայում աշխատող կնոջ որդու կողմից՝ մոր դրդմամբ»,-ասել է Սարգսյանը: