Հունիսի 25-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետեր:

 

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: