Հոկտեմբերի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:

 

Այդ ընթացքում կիրառվել են հրետանային զինատեսակներ, այդ թվում՝ TR-107 հրթիռահրետանային կայանք /3 արկ/, 60 /39 արկ/ և 82 /68 արկ/ միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 /2 արկ/ ևՀԱՆ-17 /17արկ/ տիպի նռնականետեր:

 

Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ:

 

Ընդհանուր առմամբ, վերոնշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբարձակվել է մոտ 2000 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողություններիարդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշվել են: