Այսօր՝ հուլիսի 3-ին, ԱԺ-ում 2016 թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը 2016 թ-ի մարտ ամսից ԱԻՆ-ից առանձնացումից հետո նախարարության ապարատի պահպանման ծախսերը կազմել են շուրջ 391 մլն դրամ:
«Նախարարությունն իր իրավասությունների սահմաններում իրակացվող ծրագրերում ուներ շուրջ 55 մլն դրամի չափով համայանքների ավագանիների վերապատրաստման գործընթաց, որից 9 մլն դրամի ծրագիր է իրականացվել: Մնացածը հետ է վերադարձվել բյուջե, քանի որ աշնանը մեզ մոտ ավագանիների ընտրություններ էին և մենք հարմար չենք գտել ծախսել այդ միջոցը և վերապատրաստել ավագանիներին, որոնք նոր համայնքի կառավարման մեջ կարող էին չընդգրկվել»,- ասաց նախարարը:
Լոքյանը նշեց՝ նախարարարությունը 980 մլն դրամ տրամադրել է սահմանամերձ համայնքներում տրվող օժանդակության համար՝ տրամադրելով էլեկտրաէներգիա, գազ և ոռոգման ջրի համակարգ: