Շիրակի մարզի Արթիկի մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում մեկ օրական երեխայի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Շիրակի մարզի բնակչուհին 2017 թվականի հունիսի 16-ի ուշ երեկոյան Արթիկի «Մոր և մանկան առողջության ապահովման կենտրոն»-ում վաղաժամ ծննդաբերել է արական սեռի պտուղ, ով 2017 թվականի հունիսի 17-ին` ժամը 02:30-ի սահմաններում, նույն կենտրոնի մանկաբույժի ուղեկցությամբ շտապ բուժօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Գյումրու մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց»։ Ճանապարհին արձանագրվել է պտղի կենսաբանական մահը»: