Շարքային զինծառայող Արշակ Զարդարյանի մահվան պատճառը սուր թոքաբորբն է, որ կայծակնային արագությամբ խորացել է և բժիշկները չեն կարողացել փրկել 19-ամյա երիտասարդի կյանքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Մուրացան» հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ասաց, որ հիվանդության արագ զարգացման հետևանքով ամբողջությամբ վնասվել է ին նրա երիկամները: Ասատուրյանի հավաստիացմամբ' հոսպիտալում թոքաբորբի կամ այլ հիվանդության ախտանիշով նման ծանր դեպքեր չկան:
ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանն էլ «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ դեպքի առթիվ հարուցվել է գործ' Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ հատկանիշներով:
Արշակ Զարդարյանը մահացել է փետրվարի 12-ին, զորակոչվել էր բանակ 2013 թ. գարնանը: