Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 75 պատգամավոր:

Արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է: Պատգամավորները կքննարկեն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծով նախատեսվում է Սևանա լճից 100 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջուր բաց թողնել: