Այսօր, մայիսի 3-ին մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը, որի ժամանակ պետք է կայանա վարչապետի ընտրություն: Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, որին առաջադրել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը: Վարչապետի թեկնածու չի առաջադրելու նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Չնայած վարչապետի թեկնածու կա, սակայն նա այսօր եւ նաեւ մեկ շաբաթ անց պետք է չընտրվի, որպեսզի խորհրդարանը լուծարվի եւ հնարավոր լինի հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: