Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Սասնա ծռեր»-ի գործով 18 մեղադրյալի մասով դատական նիստը։

18 ամբաստանյալից նիստերի դահլիճ են բերվել երեքը՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը եւ Թաթուլ Թամրազյանը: Նրանք նախորդ նիստին ոտքի չկանգնելու համար հեռացվել են նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ այս դատավարությունով անցնում են «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Արթուր Մելքոնյանը, Գևորգ Իրիցյանը, Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Թորոս Թորոսյանը, Մանվել Աթոյանը և Վարդգես Գևորգյանը: