Համբուրգում ընթացող G20-ի գագաթնաժողովի առաջին աշխատանքային նիստի ընթացքում պատժամիջոցների հարցն ուղիղ չի քննարկվել, սակայն խոսք է գնացել պրոտեկցիոնիզմից և առևտրային սահմանափակումներից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:
«Անմիջականորեն պատժամիջոցների հարցը չի բարձրացվել»,- ասել է նախարարը: Սակայն, շարունակել է նա, «խոսք է գնացել պրոտեկցիոնիզմից և առևտրային ու ֆինանսների շարժի սահմանափակումներից հրաժարվելու անհրաժեշտության մասին»: