Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մինչ 2018 թվականը չի ցանկանում որէ մեկնաբանություն անել ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի միջև կոալիցիա կազմելու լուրերի վերաբերյալ. «Ես քսան տարուց ավելի է՝ քաղաքականության մեջ եմ, ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել մի բան, որը որևէ հիմք չունի, կգա 2018 թվականը՝ կտեսնենք, քաղաքական նոր իրավիճակ կլինի, այն ժամանակ էլ կխոսենք»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: 

Լրագրողները նախարարից հետաքրքվեցին նաև՝ որպես դաշնակցական՝ ինչպե՞ս է մեկնաբանում դաշնակցական մարզպետների վերջին փոփոխությունները:

Լևոն Մկրտչյանը նշեց, որ մարզպետները պարզապես անցել են այլ աշխատանքի և շարունակելու են աշխատել ՀՅԴ-ում: «Մեկ տարի առաջ իրավիճակն այլ էր, մեզ այն ժամաանկ փորձառու մարդիկ էին անհրաժեշտ անցումային փուլը հաղթահարելու և խնդիրներին արագ լուծումներ տալու համար, հիմա այդ փուլն անցել է և պետք է երիտասարդ կադրերին առաջ մղել»,-ասաց նախարարը: