Պերուի նախկին նախագահ Օլյանտա Ումալան, ով կնոջ հետ միասին դատապարտվել էր մեկ ու կես տարվա ազատազրկման, պատիժը կկրի Diros բանտում, որտեղ ազատազրկման մեջ է գտնվում Պերուի ևս մեկ նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորին: Այս մասին հայտնում է ռուսական РИА Новости կայքը:


Նախօրեին նախկին նախագահը և իր կինը ուրբաթ գիշեր անց են կացրել մայրաքաղաք Լիմայի արդարադատության շենքի բանտախցում՝ դատարանի որոշումից անմիջապես հետո:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ նախագահ Ումալան (պաշտոնավարել է մինչև 2016 թվականի հուլիսը) վենեսուելական իշխանությունների կողմից գումարներ է ստացել:


2015 թվականին Պերուի արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ պատրաստվում է հետաքննել նախկին նախագահ Ումալայի կնոջ՝ Նադին Էրեդիայի գործունեությունը՝ կասկածելով նրան երկրի ֆինանսական միջոցների լվացման մեջ: Խոսքը գնում է այն հումարների մասին, որոնց միջոցով էլ ֆինանսավորվել էր նախագահ Ումալայի նախընտրական քարոզարշավը: