«Փաստաթղթերի տրամադրման ձգձգումներ, ձևական վարչարարություն, որոշ գերատեսչություններում էլ չկա մեկ պատուհանի հնարավորություն»,-վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստն սկսել է դժգոհությամբ ու դրանից բխող հանձնարարականով:
Մեկ ամիս ժամանակ այդ ամենը բացառելու նպատակով: Գործադիր մարմինների ղեկավարները պետք է ըստ ոլորտների մշակեն ու ներկայացնեն լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի այլ փաստաթղթերի տրամադրման ժամկետները հստակեցնող ծրագիր:
Նիստի օրակարգում ավելի քան 6 տասնյակ հարցեր էին՝ Մատենադարանի կարգավիճակի փոփոխությունից մինչև երթուղային նոր միասնական ցանցի մշակում: Գործադիրն այսօր որոշել է նաև այլևս չերկարաձգել հին նմուշի անձնագրերի գործողության ժամկետը: