Հուլիսի 20-ին, ժամը 17:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero» մակնիշի 22 ՏՏ 604 (վարորդ՝ Հ. Ի.), «Opel» մակնիշի 31 AM 310 (վարորդ՝ Ե. Մ.), «Nissan Murano» մակնիշի 77 PJ 778 (վարորդ՝ Ա. Ա.) և «Mercedes C240» 90 OV 555 (վարորդ՝ Ա. Մ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. վարորդ՝ 1999 թ. ծնված Հ. Ի.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:
Փրկարարները ուղղել են կողաշրջված «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հոսանքազրկել՝ կատարելով ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: