Նոյեմբերի 18-ին, ժամը 20:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայի և Ա. Արմենակյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի 35 GS 659 (վարորդ` 1942 թ. ծնված Հ. Մ.) և «Volkswagen Golf» մակնիշի 35 QN 728 պետհամարանիշերով (վարորդ` 1961 թ. ծնված Ա. Գ.) ավտոմեքենաները:
Շտապօգնության աշխատակիցները Ա. Գ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգություն. հոսպիտալացման կարիք չի եղել:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները: