Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մաքրման աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 18-ին ժ. 12:00-15:00-ն ընկած ժամանակահատվածը փակ կլինի Երևան քաղաքի Սարալանջի փողոցը' Արմենակյան փողոցից մինչև Լիսինյան-Գլինկա փողոցների խաչմերուկը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար։