Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը կնախաձեռնի Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի փոխանցումը, եթե վերջինս նման խնդրանքով դիմի ՌԴ-ին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից:
Գերատեսչությունից հայտնել են, որ Լապշինի կողմից նման միջնորդության պարագայում ռուսական կողմը կդիմի Ադրբեջանի արդարադատության նախարարությանը՝ համաձայն 1998 թվականի կոնվենցիայի դրույթների:
Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ կոնվենցիայի համաձայն՝ ազատազրկված դատապարտյալները կարող են փոխանցվել, եթե հենց դատապարտյալը կամ նրա հարազատները, փաստաբանները դիմեն ՌԴ կամ Ադրբեջանի արդարադատության նախարարություն: Փոխանցման պայմաններից են՝ դատարանի վճռի ուժի մեջ մտնելն ու դատապարտյալի ցանկությունը:
Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Լապշինը պատրաստվում է բողոքարկել Բաքվի դատարանի որոշումը:
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռը:
Լապշինի դեմ դատական գործ էր հարուցվել Ադրբեջանի ՔՕ 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: 281.2-րդ հոդվածով Լապշինի մեղադրանքն ապացուցող բավարար փաստեր չեն հայտնաբերվել: Բլոգերը մեղավոր է ճանաչվել միայն պետական սահմանի անօրինական հատման համար. Ադրբեջանում գործող կամայական օրենքով (ՔՕ 318-րդ հոդված) քրեական հետապնդում է սպառնում այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Լեռնային Ղարաբաղ են այցելում «առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»:
Հուլիսի 19-ին կայացած դատական նիստի ժամանակ Լապշինը, օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից, հայտարարել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները:
ՌԴ արդարադատության նախարարությունը պատրաստ է զբաղվել Լապշինի փոխանցման հարցով
15:56 - 21.Հուլիս.2017
Առաջարկում ենք նաև
28/02/24 09:50
«Ժողովուրդ». 2020-ին ՀՀ-ում կալանավորների թիվը եղել է 986-ը, փետրվարի 1-ի դրությամբ՝ 1406-ը
22/10/15 09:36
ՀՀ արդարադատության նախարարությունը պատրաստ է քննարկել պրոբացիայի մասին օրենքի ներդրումը
17/10/24 12:16
Այս իշխանությունները պարտավոր են զբաղվել գերիների հարցով. նստացույց կառավարության մոտ (տեսանյութ)
24/02/21 10:30
Արդարադատության նախարարությունը ստեղծել է ամուսնության գրանցումը հանդիսավոր պայմաններում անցկացնելու հնարավորություն
24/12/20 18:55
Արդարադատության նախարարությունը դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնող նախագիծ է մշակել
24/11/20 21:08
ԱԻ նախարարն այցելել է Լուսակերտ ուսկենտրոն, ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոն
14/10/19 18:48
Էկոնոմիկայի նախարարությունը անդես կգա նախաձեռնությամբ գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի հարցով. Տիգրան Խաչատրյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան