«Առաջին մասի կալցեվոյի քովը շինանյութի խանութ կա, կողը կայանված էր, նկատեցի, որ պայուսակ կար մեջը, կոտրեցի ապակին և գողացա»,- տղամարդը ոստիկանությունում խոստովանական ցուցմունք է տվել, որ մեքենայի ապակին կոտրել է շարժիչի կայծամոմով:
Երեւանում կայանված մեքենայի ապակին կոտրելու միջոցով պայուսակ գողանալու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել 31-ամյա Լևոն Ղևոնդյանը: Տղամարդը ոստիկանությունում խոստովանական ցուցմունք է տվել, որ մեքենայի ապակին կոտրել է շարժիչի կայծամոմով:
Նա պատմել է, որ պայուսակում եղած գումարը կիսել է ընկերների հետ:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում