Հունվարի 19-ին, ժամը 18-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Հանրապետության հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին:

Պարզվել է, որ նա նույն օրը թիվ 22 երթուղու ավտոբուսում 1992 թ. ծնված Մուշեղ Շ.-ի գրպանից գողացել է 53.000 դրամ, 1.000 ռուբլի և վրացական 5 լարի:

Գողոնն առգրավված է:


Կատարվում է հետաքննություն: