Ապրիլի 18-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Զովունի գյուղում գտնվող հյուրանոցի սենյակներից մեկից գողացել են մի կնոջ ոսկյա թևնոցը, 2 մատանին' ադամանդյա քարերով, և ոսկյա վզնոցը՝ խաչով՝ պատճառելով 2.000.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, ապրիլի 19-ին, ժամը 13.30-ին, վարձակալած բնակարանից բերման են ենթարկել Գվինեայի Հանրապետության քաղաքացի, 1988 թ. ծնված Ալֆա Սունունուին:
Գողոնն առգրավված է: Ա. Սունունուինը ձերբակալված է: