Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է անգլիական ակումբում իր ելույթներին.
«Իհարկե, շատերն ասում էին, որ Դորտմունդում այլ խաղացող էի, սակայն չեմ զղջացել, որ տեղափոխվել եմ այստեղ: Ես շատ երջանիկ եմ, քանի որ այլ ֆուտբոլիստ եմ դարձել:
Նման պահերին եթե դուք հանձնվեք՝ կկորցնեք կյանքի իմաստը: Պետք է մնալ դրական, պետք է ուժեղ լինել և ջանասիրաբար աշխատել, որովհետև մեկ ակնթարթում ամեն ինչ կարող է փոխվել:
Ինչ-որ լավ բանի եմ սպասում, որովհետև գիտեմ, որ միշտ կարող ես անել ավելի լավը, սահման չկա: Ես փորձում եմ ամբողջ ուժով:
Անցյալ տարին ինձ համար լավն էր, որովհետև նվաճեցինք երեք տիտղոս: Առաջիկա մրցաշրջանը բարդ է լինելու, բայց գիտեմ, որ կարող եմ ավելին անել: ես փորձում եմ, շատ եմ աշխատում ինքս ինձ վրա և գիտեմ, որ ավելիին կհասնեմ: Նկատի չունեմ միայն գոլերն ու գոլային փոխանցումները, այլ նաև խաղաոճը, թիմակիցներին հասկանալը, ամեն ինչը: Այս մրցաշրջանը մի փոքր բարդ է լինելու, քանի որ խաղալու ենք Չեմպիոնների լիգայում: Մենք շատ ենք աշխատում և համոզված ենք՝ լավ արդյունքներ ենք ունենալու»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Daily Mail-ը: