Լոնդոնի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները ձերբակալել են 26-ամյա մի տղամարդու: Նա մեղադրվում է ահաբեկչական բովանդակությամբ հրապարակումներ տարածելու մեջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 


Ներկայում նա տեղափոխվել է Լոնդոնի ոստիկանության կենտրոնական վարչություն, որտեղ նախնական կալանքի տակ է: «Ոստիկանության աշխատակիցները ձերբակալման վայրում խուզարկում են իրականացնում, հետաքննությունը շարունակվում է»,- ասվում է ոստիկանության մամուլի բաժնի հաղորդագրության մեջ:

 


Հուլիսի 25-ին հաղորդվել էր Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա մի կնոջ ձերբակալման մասին: