Ադրբեջանում ձերբակալվել է թուրք գեներալների կողմից ծառայությունից հեռացված արդեն նախկին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը: Նա մեղադրվում է պետական դավաճանության՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման ռազմական պլանի արտահոսքի մեջ, հայտնում է Rambler-ը։ Բացի այդ, Սադիկովը մեղադրվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին հուլիսյան սրացման ընթացքում ադրբեջանցի գեներալ Փոլադ Հաշիմովի մահվան մեջ: Ենթադրվում է, որ Սադիկովը հայկական կողմին է փոխանցել գեներալի գտնվելու վայրի և տեղաշարժի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, և դա անձնական վրեժխնդրություն էր: Սադիկովի և Հաշիմովի միջև անձնական կոնֆլիկտ էր տեղի ունեցել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սադիկովը փախուստի մեջ է։ Նրա հանդեպ հայտարարվել էր հետախուզում։