Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) աշխատակիցները ձերբակալել են Հաջի Ջավադ մզկիթի նախկին ախունդ, իրանամետ աստվածաբան Ախլիման Ռուստամովին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը' տղամարդուն բերման են ենթարկել իր տանը:
Նշվում է, որ բնակարանում խուզարկություն է կատարվել, առգրավվել է կրոնական գրականություն։ Աստվածաբանի ընտանիքին չեն բացատրել ձերբակալման պատճառը։
Նշենք, որ Ադրբեջանում վերջին օրերին մի քանի իրանամետ աստվածաբաններ են բերման ենթարկվել։ Սակայն նրանցից միայն մեկին՝ Սարդար Բաբաեւին է պաշտոնապես մեղադրանք առաջադրվել։ Նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ: