Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում նախարարությունների աշխատակիցների ձերբակալելու մասին որոշումներ է ընդունել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Մասնավորապես, որոշում է կայացվել ձերբակալել էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ու դրան կից կառույցների 60 աշխատակցի, ինչպես նաև ազգային կրթության նախարարությունում աշխատող 25 մանկավարժի: Հայտնի է դարձել, որ նրանք ByLock հավելվածի օգտատերեր են:
Ներկայում կասկածյալներից 40-ը ձերբակալված են և տարվել են բաժանմունքներ՝ ցուցմունք տալու:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը ավելի վաղ վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքական հետախուզական ծառայության տվյալների' ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի 53 հազար կողմնակցի ինքնություն: