Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետներ Իրինա Յոլյանը եւ Մենուա Հովսեփյանը:
Ձերբակալվել են նաեւ Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ Արմինե Չոփչյանը եւ Սուսաննա Սարգսյանը:
Նրանք կասկածվում են առերեւույթ առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար:
Փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կասկածվում է նաեւ Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը առերեւույթ խոչընդոտելու համար:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ իրավապահները խուզարկություններ են իրականցրել Գորիսի քաղաքապետարանում, առգրավվել են մի շարք փաստաթղթեր, խուզարկվել են նաեւ Գորիսի ձերբակալված պաշտոնատար անձանց բնակարանները, ավելին՝ իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն առաջիկայում նույնպես ձերբակալություններ կլինեն: