Սյունիքի մարզի Գորիս համայնքի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցները շարունակվում են, ադրբեջանցիները հարձակումներ են գործում նաեւ հայկական Սև լճի տարածքից, որտեղ ներխուժել էին դեռեւս անցյալ տարվա մայիսին։ Այս մասին 24News-ին ասաց Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը։
Ադրբեջանական զինված ուժերը կիրառում են հրետանի, անօդաչու թռչող սարքեր։
Ըստ Գորիսի համայնքապետի տեղակալի՝ ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները։
Կան նաեւ վիրավորներ, նրանց թիվը դեռ հայտնի չէ։