Կենտրոնական Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ։ Ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 03.13-ին (Երևանի ժամանակով 07։13-ին)։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գյոլբաշի շրջանից 5 կմ հեռավորության վրա, օջախը՝ 2 կմ խորության վրա։ Այդ մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):