Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում այսօր 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործակալությունը:
Նշենք, որ Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 48448-ի։