Խաղաղօվկիանոսյան Վանուատու հանրապետությունում տեղի է ունեցել 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ցնցումները արձանագրվել են տեղական ժամանակով 15:13-ին Իսանգել քաղաքից 76 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք' Թաննա կղզու ծովափին: Օջախը գտնվում էր 164.1 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգի մասին հայտարարություն չի արվել:
Վանուատու կղզին խաղաղօվկիանոսյան «Կրակե օղակ»-ի մասն է կազմում, որտեղ տեղի են ունենում Երկրագնդի ցնցումների 90%-ը: