Պետրոպավլովսկ-Կամչատսկից 44 կմ հեռավորության վրա 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Սեյսմիկ ցնցումների ուժգնությունը կազմել է 5-6 բալ, երկուշաբթի լրագրողներին հայտնել են ՌԴ ԱԻՆ տարածքային վարչության մամուլի ծառայությունից։ «Մագնիտուդը՝ 6,9, Ավաչա ծովածոց, խորությունը՝ 100 կմ»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Փրկարարների և հրշեջների օպերատիվ խմբերը ստուգում են Ելիզովսկի մունիցիպալ շրջանի Պետրոպավլովսկ-Կամչատսկի և Վիլյուչինսկի քաղաքային շրջանների շենքերը: Ականատեսների վկայությամբ՝ ցնցումների ժամանակ մարդիկ դուրս են վազել փողոց, ավտոմեքենաները սահել են փողոցում։ Սոցիալական ցանցերում շրջանառվում են հետևանքների լուսանկարներ։