Նեպալում երկուշաբթի օրը 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

 

Ծառայության տվյալներով' ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կատմանդուից 56 կիլոմետր հեռավորության վրա: Օջախը եղել է 10 կիլոմետր խորության վրա:

 

Վիրավորների և ավերածությունների մասին տվյալներ դեռ չեն ստացվել:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Նեպալում օրերս տեղի ունեցած հուժկու երկրաշարժի զոհերի թիվը հասել է 7.240-ի:

 

Հնդկաստանի հարևան Նեպալում 7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել ապրիլի 25-ի առավոտյան:

 

Համաձայն վերջին տվյալների՝ երկրաշարժի և դրան հաջորդած հետցնցումների հետևանքով վիրավորվել է ավելի քան 14 հազար մարդ: Մայրաքաղաք Կատմանդուում ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր, հնագույն տաճարներ: