Թուրքիայի Էլյազըզ (հայկական Խարբերդ) նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քարաքոչան գավառում, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,4 բալ:

 

Էպիկենտրոնը գտնվել է երկրակեղևից 13,05 կիլոմետր խորության վրա: Ցնցումները զգացվել են նաև հարակից շրջաններում, մասնավորապես Բինգյոլում (հայկական Բյուրակն): Զոհերի, վիրավորների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: