ԱՄՆ-ում հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման և անկարգություններին մասնակցելու համար կասկածանքով ձերբակալվել է կիթառահար, «Iced Earth» ռոք խմբի ղեկավար Ջոն Շաֆերը, ասվում է Ինդիանապոլիսի դեպարտամենտի թվիթերյան էջում: «Ջոն Շաֆերը ձերբակալվել է հունվարի 6-ին Կապիտոլիումի միջադեպի կապակցությամբ: Շաֆերին սպառնում է վեց մեղադրանք, այդ թվում' Կապիտոլիումի շենքում բռնի գործողություններին մասնակցություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Շաֆերը բռնվել է անկարգությունների ժամանակ արված լուսանկարում, երբ նա գտնվում էր Կապիտոլիումի շենք ներխուժած բազմության մեջ: