Գերագույն իսլամական հանձնաժողովի ղեկավար և Երուսաղեմի նախկին մուֆթի (մուսուլմանների հոգևոր առաջնորդ) Իքրեմա Սաբրին մուսուլմաններին կոչ է արել չայցելել Տաճարի լեռ այնքան ժամանակ, մինչև Իսրայելի իշխանությունները կրոնական կառույցի մուտքից չհեռացնեն հսկիչ տեսախցիկները: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Associated Press-ին:
Սաբրին հայտարարել է, որ Տաճարի լեռան մուտքի մետաղաորսիչների ապամոնտաժումը բավական չէ և պահանջել է հեռացնել տեսախցիկները: Սրա հետ մեկտեղ, նշել է, որ մուսուլմանները Տաճարի լեռան մոտակայքում կշարունակեն զանգվածային աղոթքներ կազմակերպել և Երուսաղեմում ցույցեր անցկացնել այնքան ժամանակ, մինչև Իսրայելը չբավարարի այդ պահանջը:
Նախօրեին Իսրայելը հեռացրել էր մետաղաորսիչները, սակայն պնդում է, որ անվտանգության պահպանման համար պետք է տեսախցիկները թողնել:
Իրավիճակը Երուսաղեմում կտրուկ սրվել էր հուլիսի 14-ից հետո, երբ երեք զինված պաղեստինցիներ Տաճարի լեռան վրա սպանել էին երկու իսրայելցի զինծառայողի: Դրանից հետո հրեական պետության իշխանությունները Ալ-Աքսա մզկիթի շրջանում գործի էին դրել անվտանգության լրացուցիչ միջոցներ, ինչպես նաև կառույցի մուտքի մոտ մետաղական դետեկտորներ էին տեղադրել:
Սրան հաջորդել էին պաղեստինցիների և իսրայելական ոստիկանների միջև մարդկային կորուստների հանգեցնող բախումներ: Իրենց տան մեջ սպանվել էին նաև երեք իսրայելցիներ:
Մուսուլմանները տեսախցիկների պատճառով հրաժարվել են Տաճարի լեռ վերադառնալ
18:09 - 26.Հուլիս.2017
Առաջարկում ենք նաև
15/05/23 12:55
«Ակնկալում եմ, որ ՀՀ արդարադատությունը կառավարությունից կպահանջի հրապարակել իմ հեռացման պատճառները»
11/01/22 23:30
ՆԱՏՕ-ն հրաժարվել է վերադառնալ 1997 թվականի սահմաններին
13/04/21 11:04
Սփյուռքի մեր հայրենակիցներն ուզում էին կամավորագրվել, բայց քովիդի պատճառով չեն կարողացել վերադառնալ. Զոհրաբյան
05/02/21 19:31
Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանը հրաժարվել է ելույթ ունենալ խորհրդարանում՝ ՀՀ դեսպանի մասնակցության պատճառով
06/04/20 17:15
«Տուն եմ ուզում». Լիլիթ Հովհաննիսյանը կորոնավիրուսի պատճառով չի կարողանում վերադառնալ Հայաստան
19/02/20 20:50
Անգլիայում բժիշկները կարող են հրաժարվել բուժել հիվանդներին ռասիզմի և սեքսիզմի դրսևորումների պատճառով
29/11/19 00:00
Հունգարիան հրաժարվել է «Եվրատեսիլ»-ից նույնասեռականության քարոզի պատճառով. The Guardian
Ամենադիտված
Լրահոս
18:16
Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
09:05
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
08:35
«Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան
08:15
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
08:08
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
17:00
Պարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվում
15:44
Լևոն Քոչարյանի ձերբակալված օգնականը բացատրում է, թե ինչ միջադեպ է եղել լրագրողի հետ (տեսանյութ)
10:33
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու
09:39
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել
08:58
Իսկ ինչու են Փաշինյանի, նրա կնոջ ու երեխաների շուրջ թիկնապահներ պտտվում, թող ծառ տնկի. լրագրողը հեգնել է Փաշինյանին
15:00
Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից», փոխարենը պարտադրել մեկ այլ՝ նոր «սեփականության վկայական», որը ՀՀ կառավարության ղեկավ...
13:20
ՔՊ-ն խոսում է բռնության անթույլատրելիության մասին, իսկ երեկ ոստիկանները քաշքշում էին լրագրողին. Տիգրան Աբրահամյան
10:27
Աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ. ՄԻՊ