ՆԱՏՕ-ն հրաժարվել է վերադառնալ 1997 թվականի փոխդասավորությանը, որը նախորդել էր դաշինքի սահմանների ընդլայնմանը դեպի արևելք՝ նախկին սոցիալիստական երկրների և հետխորհրդային հանրապետությունների հաշվին։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը, փոխանցում է РИА Новости-ն։
«Դաշինքը հետ չի գնա ժամանակով' բոլորովին այլ դարաշրջան, երբ մենք ունեինք բոլորովին այլ դաշինք՝ ավելի համեստ շրջանակներով», - ասել է մշտական ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Ռուսաստանի՝ «գնալ դեպի 1997 թ. սահմաններ» պահանջներին։
Սմիթը հավելել է, որ դաշինքի ոչ մի անդամ պատրաստ չէ հրաժարվել «բաց դռների» քաղաքականությունից։