ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռուսական կողմի ցանկությունը՝ նվազեցնել դաշինքի ուժերի ներկայությունը սեփական սահմաններին, հակառակ արդյունքի կհանգեցնի։ Այս մասին նա ասել է Մյունխենի անվտանգության համաժողովում, փոխանցում է РИА «Новости»-ն։
Նրա խոսքով, ներկայիս ճգնաժամը վկայում է Եվրոպայի անվտանգության համար անդրատլանտյան հարաբերությունների կարևորության մասին։ Ստոլտենբերգը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական գործառույթ ունի, և դաշինքը որևէ վտանգ չի ներկայացնում, այդ թվում՝ Ռուսաստանի համար։
«Եթե Կրեմլի նպատակն է ավելի քիչ ՆԱՏՕ ունենալ իր սահմաններին, նա միայն ավելի շատ ՆԱՏՕ կստանա», - ասել է գլխավոր քարտուղարը։
Նա հավելել է, որ դաշինքը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի իր անդամներին պաշտպանելու համար, և եթե Ռուսաստանը ցանկանա պառակտել դաշինքը, այն նրան «էլ ավելի միասնական» կդարձնի։