ՆԱՏՕ-ում որոշել են ավելի քան կրկնակի մեծացնել այսպես կոչված Հակազդման ուժերի թվակազմը՝ ներկայիս 13 հազարից մինչեւ 30 հազար մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Ընդսմին հակազդման ուժերի կազմում բարձր պատրաստության խումբը բաղկացած կլինի 5 հազար մարդուց:
«Դա մեր Հակազդման ուժերի ուժեղացում Է: Ներկայում դրանք ներառում են 13 հազար մարդ: Հուսով եմ, որ նախարարները որոշում կընդունեն այդ ուժերը շուրջ 30 հազարի հասցնելու մասին»,-հայտարարել Է Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ն անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստից առաջ, որը տեղի Է ունենալու փետրվարի 5-ին:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ՆԱՏՕ-ի Հակազդման ուժերը ներառում են ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի եւ հատուկ գործողությունների ուժերի բաղադրիչներ, որոնք Հյուսիսատլանյան դաշինքը կարող Է արագորեն ծավալել անհրաժեշտության դեպքում: