«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Բարտամեուն հանդիպել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային՝ FedEx Field մարզադաշտում, որտեղ տեղի է ունեցել «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ» դիմակայությունը:
Բարտամեուն ու Օբաման հանդիպել են խաղի ընդմիջման ժամանակ:
Այս մասին տեղեկացնում է կատալոնյան թիմի կայքը:
Կողմերը քննարկել են հնարավոր նախագծի մասին՝ Օբամայի և «Բարսելոնա»-ի ֆոնդի մասնակցությամբ:
ԱՄՆ նախկին նախագահը խոստովանել է, որ ֆուտբոլին հետևում է շնորհիվ իր դուստրերի և հետաքրքրություն է հայտնել ԱՄՆ-ում «Բարսելոնա»-ի կանանց թիմի ստեղծման մասին: