«Պրայմ Քրայմ»-ի տեղեկացմամբ` ՌԴ Արմավիր քաղաքում կալանավորվել է 44-ամյա «օրենքով գող» Արա Մուրադյանը, ով քրեական աշխարհում անվանում են Արա Արմավիրսկի:
Տեղեկացվում է նաև, որ Մուրադյանը վարչական իրավախախտման համար 15 օրով ձերբակալվել էր, ինչից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել խարդախության համար:
Հայտնի է, որ Արա Մուրադյանը «գողական ընտանիք» է ընդունվել 2012 թվականի դեկտեմբերին` դառնալով «օրենքով գող» Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի վերջին «սանիկներից» մեկը: