ՀՕՊ-ը ոչնչացրել է անօդաչու թռչող սարք Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում, տեղեկացրել է Կուբանի նահանգապետ Վենիամին Կոնդրատեւը չորեքշաբթի իր Թելեգրամ-ալիքում։

«Նախնական տվյալներով՝ տուժածներ եւ ավերածություններ չկան։ Կատարվում են անօդաչուի ընկնելու վայրի որոնման աշխատանքներ։ Աշխատում են հատուկ ծառայությունները»,- գրել է Կոնդրատեւը։