Հունվարի 26-ին, ժամը 23.46-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ' հրդեհի բռնկմամբ:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 13 OL 974 (վարորդ' Լ. Ա.) և «Աուդի» մակնիշի 34 UV 358 պետհամարանիշների (վարորդ' Ա. Ս.) ավտոմեքենաները, ինչից հրդեհ է բռնկվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում. տուժածներ չկան:

 

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

 

Դիտվել է 120 անգամ: